News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ից 24-ը Վերին Լարսի միջազգային անցակետում սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ հղում անելով «Ռոսգրանստրոյ» կազմակերպությանը։

Ներկայումս Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս ավտոմոբիլային անցակետի վերակառուցման աշխատանքները ավարտական ​​փուլում են։ Կառուցվել են ավելի քան 40 տիտղոսային կառույցներ և շինություններ։ Երթևեկության գոտիների թիվը հասցվել է 39-ի։ Սահմանային անցակետի թողունակությունը զգալիորեն ավելացել է և փաստացի հասել է օրական ավելի քան 3 հազար մեքենայի։

Ներկայումս անցակետում կատարվում են ներքին հարդարման, սարքավորումների տեղադրման, վերահսկող մարմինների աշխատակիցների աշխատատեղերի կահավորման, ճանապարհների երեսապատման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ։ Աշխատանքներին ներգրավված է 170 մարդ և 20 միավոր տեխնիկա։

«Ռուսաստան  մուտքի ուղղությամբ բեռնատարների համար նախատեսված գոտիների ասֆալտապատման աշխատանքների հետ կապված՝ սեպտեմբերի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից ելքի հատվածում  կկազմակերպվի հետընթաց երթևեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Սպասվում է թողունակության ժամանակավոր կրճատում, ինչը կարող է հանգեցնել բեռնատարների կուտակման։ «Ռոսգրանստրոյը» խնդրում է  ըմբռնումով մոտենալ ժամանակավոր անհարմարություններին և ավելի շատ ժամանակ տրամադրել Վերին Լարսով ուղևորություն ծրագրելիս:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան
Հետ վերադարձող բեռնատարները բարձված են ձկներով, մրգերով, բանջարեղենով, չորամրգերով, ծաղիկներով...
Գյուղմթերքով բեռնված բազմաթիվ բեռնատարներ Վերին Լարսի անցակետից հետ են վերադառնում. պատգամավոր
Բեռնատարների վարորդները, տնտեսվարողները ահազանգում են, որ ֆիտոսանիտարիայի ուժեղացված հսկողության արդյունքում արձանագրվում են…
750 բեռնատար դուրս է եկել ՀՀ սահմանից. հակառակ ուղղությամբ մոտ 900 բեռնատար կա. մաքսային կցորդ
Ճանապարհը փակ էր մինչև երեկ, երեկ երեկոյան…
Ղազախստանն ու Թուրքմենստանը պայմանավորվել են զարգացնել «Չինաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան» միջանցքը
Աշգաբադում կայացել է տրանսպորտի, տարանցման և լոգիստիկայի զարգացման ղազախա-թուրքմենական...
Հյուսիսային Օսիայում գրեթե 700 ծանր բեռնատարներ սպասում են Վրաստան մեկնելուն
Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային...
Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան, բայց իրավիճակը տարօրինակ է. Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով...
Ամենաշատ