News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Բազմաթիվ արձնագրված խախտումներ կան, մասնավորապես, բավական մեծ թվով մարդկանց գրանցումներ անհայտ տարածքների վրա, օրինակ, հայտնաբերվել է, որ 85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» դիտորդական առաքելության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Մոտավորապես նույն քանակի՝ 86 մարդ է գրացված  Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում: ընդ որում, դրանք ոչ բնակելի տարածքներ են: Եվս 48 անձ գրանցված է րան հարակից, էլի ՀՖՖ-ին պատկանող տարածքում: 159 ընտրող գրանցված է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը: Օդանավակայնի հարակից տարածքում 174 քաղաքացիներ են գրացված, որը բնակության համար պիտանի չէ»,-ասաց նա:

Աննա Կոստանյանի խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության մասով: «Այսինքն սարքը անձնագիրը չի ճանաչել: մեկ այլ դեպքում 6/11 տեղամասում ընտրողը մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, լավ է, որ ֆքիսվել է փաստը, հորդորել են նախագահին հեռացնելու այդ մարդուն քվեախցիկի մոտից:

Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին, որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:

10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար նախատեսված մատյանը եւ չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության  ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ