
Չինական Changan ավտոարտադրողը ներկայացրել է CS55 Plus նորացված քրոսովերը 2024 մոդելային տարվա համար: Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։ Մեքենայի գները սկսվում են 99 900 յուանից։
Քրոսովերի երկարությունը 4539 մմ է, իսկ անիվային բազան՝ 2656 մմ։ Սրահը նախատեսված է հինգ անձի համար։ Վարորդի նստատեղը էլեկտրակարգավորիչ ունի։ Նախատեսված է առջևի նստատեղերի և երկրորդ շարքի բազկաթոռների տաքացում:
Սարքավորումները ներառում են օդորակիչ, կրուիզ-կոնտրոլ, տանիքի դռնակ, սրահի «մթնոլորտային» լուսավորություն, վթարային արգելակման համակարգ, տեսաձայնագրիչ, կայանման սենսորներ, էլեկտրոնային ձեռքի արգելակ:
Չինաստանում մեքենան կառաջարկվի 1,5 լիտրանոց բենզինային տուրբո շարժիչով՝ 188 ձիաուժ հզորությամբ և յոթ աստիճանի ռոբոտացված փոխանցումատուփով: Changan CS55 Plus-ի առավելագույն արագությունը 190 կմ/ժ է։ Վառելիքի սպառումը՝ 7 լիտր 100 կմ-ի վրա։