
Բրյուսելը կոչ է անում Լեհաստանին, Հունգարիային եւ Սլովակիային կառուցողական լինել այն բանից հետո, երբ հայտարարել են, որ իրենք ուկրաինական հացահատիկի նկատմամբ սեփական արգելքներ կսահմանեն՝ ԵՄ գործադիր իշխանության որոշման լույսի ներքո, որը թույլ կտա վերացնել սահմանափակող միջոցները:
«Մեզ հայտնի են որոշ անդամ պետությունների հայտարարությունները միակողմանի միջոցառումների վերաբերյալ։ Այժմ կարեւոր է, որ բոլոր երկրներն աշխատեն փոխզիջման ոգով եւ կառուցողական փոխգործակցեն»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ Բրյուսելը հայտարարել է, որ չի տարածի ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքը, որը տարածվում էր Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի, Ռումինիայի և Բուլղարիայի վրա։