News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Արցախ են հասցվել դեղորայք եւ ալյուր տեղի բնակչությանն օգնության համար։ Այս մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«ԿԽՄԿ կայքում արդեն տեղադրվել է հայտարարությունն այն մասին, որ այսօր տեղի է ունեցել երկու բեռնատարներով հումանիտար օգնությունն Արցախ հասցնելու գործողություն, որը համաձայնեցված է որոշում ընդունող անձանց հետ. մեկը մտել է  Լաչինի միջանցքի կողմով, մյուսը՝ Ակնայի ճանապարհով։ Արցախ են հասցվել դեղորայք եւ ալյուր տեղի բնակչությանն օգնության համար։ Մթերքները եւ դեղորայքը գնվել են ԿԽՄԿ-ի կողմից եւ այսօր տեղ հասցվել երկար ժամանակից հետո, երբ նման գործողությունները հնարավոր չէին թվում հումանիտար կոնսենսուսի բացակայության պատճառով։ Երկարատեւ բանակցություններից հետո հաջողվեց որոշման հասնել։

Հույս ունենք, որ նման գործողությունները կկրկնվեն հետագայում, քանի որ դա անհրաժեշտ է այս իրավիճակում։ ԿԽՄԿ-ն պատրաստ է ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել հետագայում, այն անձանց համաձայնության պայմանով, որոնք որոշումներ են ընդունում, սակայն հումանիտար կազմակերպության աջակցությունը չի կարող լուծել բնակչության խնդիրները՝ կապված այն ապրանքների եւ ծառայությունների լրիվ ցուցակի հետ, որոնց կարիքը ծագում է ամեն օր։ Հումանիտար օգնությունն անհրաժեշտ է, բայց չի կարող իրավիճակի վերջնական լուծում լինել»,- նշել է ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչը։

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ