News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Երևանում իշխող ընդդիմադիր  տրամադրությունների և հնարավոր հաղթանակի հեռանկարի հետ կապված  մեր կանխատեսումներն իրականացան: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում, մասնվորապես, ասվում է. «Կայացավ Երևանի ավագանու սեպտեմբերտասնյոթյան ընտրությունը։ «Մայր Հայաստան» դաշինքը և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մյուս ուժերը արձանագրեցին փայլուն արդյունք, որի համար շնորհավորում  ենք բոլորիս։  Մենք վստահ էինք, որ Անդրանիկ Թևանյանին կհաջողվի ընտրարշավը ճիշտ և գրագետ կազմակերպել։

Ընտրություններին ակտիվ մասնակցություն ունեցան նաև բոլոր ուժային կառույցների պահեստազորում գտնվող  սպաները, որի համար շնորհակալ  ենք։

Երևանում իշխող ընդդիմադիր  տրամադրությունների և հնարավոր հաղթանակի հեռանկարի հետ կապված  մեր կանխատեսումներն իրականացան, ինչպես եղել  էր Գյումրիի ավագանու 2021թ․ ընտրության պարագայում, որտեղ սակայն Քաղաքացիական պայմանագրին  այնուամենայնիվ հաջողվեց իշխանության մաս կազմել   բացառապես  ներքին խմորումների, հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ Պիտի ամեն կերպ բացառել  Երևանում Գյումրիի սցենարի կրկնությունը՝  ժողովուրդը դա չի հանդուրժելու։

Ափսոսում ենք, որ ընդդիմությունը չմիավորվեց, իսկ մի հատվածն էլ պարզապես ընտրեց բոյկոտի ճանապարհը։ Հակառակ պարագայում «Մայր Հայաստան» դաշինքն ավելի լավ արդյունք կարձանագրեր։  Այնուամենայնիվ մենք հարգում ենք իշխանություններին այդ կերպ մերժելու  քաղաքացիների  որոշումը։ Հուսանք,  որ  ընտրական անցողիկ շեմը հաղթահարած, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը կմիավորվեն, կձևավորեն քաղաքային իշխանություն։

Երևանում տիրող տրամադրությունները  վկայում են, որ մայրաքաղաքն է այսօր թելադրում Հայաստանի քաղաքական օրակարգը, իսկ նրա արձակած վերդիկտն է՝ վերջ  քպական իշխանությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ