News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


Սա մեր առաջին այցն է Հայաստան, անկեղծորեն Հայաստանը գեղեցիկ հնարավորությունների երկիր է իր հյուրընկալությամբ, մշակույթով, պատմությամբ եւ մենք շատ հետաքրքրված ենք այդ ամենով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին։

«Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ համագործակցությամբ հաջողակ գործընկերների հետ եւ այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գրանցում է բավականին դինամիկ ու կայուն աճ: Բայց առաջին այցի արդյունքներով խոսել կոնկրետ նախագծերի մասին, ես կդժվարանամ: Ես հույս ունեմ, որ դրանք ապագայում կլինեն: Այս պահին մենք Հայաստանում ենք, որպեսզի հասկանանք, թե ընդհանուր ենթակառուցվածքային եւ կլոգիստիկ տեսանկյունից ինչ ուղիներ կան փոխադարձ առեւտուրը եւ տնտեսական համագործակցությունը խթանելու համար: Սա մեր օրակարգի կարեւոր հարցերից մեկն է»,-ասաց նա:

ԱլՄազրուին նկատեց, որ ԱՄԷ-ում տնտեսության զարգացումը բավականին բարձր է եւ բացառություն չի կազմում նաեւ բժշկական ոլորտը. «Այս ոլորտում ԱՄԷ-ում արդեն աշխարհի 4 լավագույն ընկերություններ գործում են: Մենք այս այցի շրջանակներում ուզում ենք հասկանալ, թե Հայաստանում ինչ համագործակցության եզրեր կան այս ոլորտում: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանն ունի բավականին լավ կրթված եւ լավ հնարավորություններով աշխատուժ, իսկ աշխարհում այսօր բուժաշխատողների մեծ պակաս կա: Հնարավոր է համագործակցություն այս ոլորտում: Հնարավոր է համագործակցություն մասնավոր բուժհաստատությունների մակարդակում, ապագա այցերի ժամանակ նախատեսում ենք, որ նրանք եւս ներկա կլինեն: Այս տեսանկյունից հատկանշական է, որ Հայաստանն այս ոլորտում բավականին մեծ հարկային արտոնություններ է տրամադրում, ինչը քաջալերող է»:

Հիշեցնենք, որ Երևանում սեպտեմբերի 18-ին անցկացվում է Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ գործարար համաժողով։ Համաժողովը կազմակերպվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։

Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիա»-ի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. մի փոքր թանկացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է…
Այս պայմաններում մեր տնտեսությունը զարգացնելը հերոսություն է. ՀՀ-ում գորչծարարությամբ զբաղվելը հեշտ գործ չէ. Պապոյան
Էկոնոմիկայի նախարարությունն ամենամեծ համակարգերից մեկն է եւ շատ դժվար է...
Մեր օրերի հերոս, թե հարկերի մատերիալ․ Էլինար Վարդանյան
«Խոպանչիների» հետաձգված հարկը միակը չէր։ Վերջին մի քանի տարիների ընթացքում էապես բարձրացել են հարկերը, տուրքեր...
Այս տարվա հունվարին տնտեսական ցուցանիշը կազմել է 10,7 տոկոս. գները նվազել են 0,9 տոկոսով
2024 թվականի հունվարին 2023-ի հունվարի համեմատ Հայաստանում տնտեսական…
Երևանի մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը նախորդ շաբաթ կազմել է 508 275 ուղևոր
Նախատեսված ուղևորափոխադրումը 467.292 ուղևոր...
«Ֆետա» անվանումով պանիրը պետք է բացառապես արտադրված լինի տվյալ աշխարհագրական տարածքում. 5 ընկերություն տուգանվել է
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից «Ֆետա» և «Ֆետա» բառը ներառող անվանումներով պանիրների իրացման փաստի առթիվ հարուցված...
Ամենաշատ