News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Թեեւ մենք տեսել ենք ընտրական տեղամասերում ձայնային ձեռներեցների՝ «տասովշիկների», գործունեությունը, բայց կա երկու կարեւոր ինդիկատոր, որոնք էական են գնահատելու համար, թե այդ  ձայնային ձեռներցներն ինչ ազդեցություն ունեն ընտրողների վրա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Այդ ինդիկատորներից մեկն այն է, թե արդյոք այդ մարդկանց ազդեցությունն ընտրողների վրա այնքան է, որ ընտրողներին առավոտյան ժամը 8-ին բերել տեղամաս, որովհետեւ ձայնային ձեռներեցին ձեռնտու է ժամը 8-ին բերել տեղամաս, որ տեսնի ում բերեց, ում չբերեց, մինչեւ երեկոյան ժամը 8-ը շատ ժամանակ ունենա:

Եթե առավոտյան 8-ին շատ ընտրողներ են գալիս, դա խոսում է այն մասին, որ ձայնային ձեռներեցները ընտրողների վրա շատ ազդեցության եւ պարտադրանքի լծակներ ունեն: Երկրորդն այն է, թե տեղամասից դուրս եկած ընտրողները արդյոք քվեարկելուց հետո գնում, մտնում են կուսակցության շտաբ, թե ոչ: Որովհետեւ, եթե մտնում են կուսակցության շտաբ, կարող է հարց առաջանալ, որ այնտեղ կամ ընտրակաշառք են ստանում, կամ ինչ-որ ապացույց են ներկայացնում, որ այդ կուսակցությանն են քվեարկել: Այս երկու ինդիկատորներն էլ այս ընտրություններում բացասական էին:

Մենք առավոտյան 8-ին չտեսանք ընտրողների հերթեր, ինչը բավական նորմալ է կիրակի առավոտյան քնել ցանկացողների համար; Եվ նաեւ չտեսանք, որ մարդիկ տեղամասիերից դուրս գալուց հետո զանգվածային կերպով գնային մտնեին որեւէ կուսակցության, այդ թվում ՔՊ-ի շտաբ: Այս առումով որակական տարբերություն ենք տեսնում 2017-ի ընտրությունների հետ»,-հայտարարեց Իոաննիսյանը:

Նրա խոսքով, նախահեղափոխական Հայաստանում ընտրությունների ժամանակ առավոտյան ժամը 8-ին հերթեր էին տեղամասերում, եւ դրանք հենց բերված ընտրողներն էին:

Իոաննիսյանը հարց բարձրացրեց. «Ո՞րն է այն մարդկանց մոտիվացիան, որ նախկինում ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի համար էին «տասովկա» արել, հյիմա ՔՊ-ի համար «տասովկա» անել: Այդ մարդկանց մեծ մասը դժվար թե գաղափարական հիմքով էին դա անում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքների նախնական տվյալներով Երեւանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն (32,57 տոկոս), «Ազգային առաջընթացը» (18,89 տոկոս), «Մայր Հայաստան» դաշինքը (15,43 տոկոս), «Հանրապետությունը» (11,32 տոկոս) եւ «Հանրային ձայնը» (9,68 տոկոս):

Նշենք, որ եթե ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալները չփոփոխվեն, ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․

«Քաղաքացիական պայմանագիր» - 24

«Ազգային առաջընթաց» - 14

«Մայր Հայաստան» - 12

«Հանրապետություն» - 8

«Հանրային ձայն»- 7

Սա նշանակում է, որ որեւէ ուժի չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ պետք է ընտրվի կոալիցիոն կառավարմամբ։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի «Մայր Հայաստանի» և «Ազգային առաջընթաց» կուսակցության հետ։ Նա նշել է՝ կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ  Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։

Հայկ Մարությանը մինչ այս պահը որևէ կերպ չի արձագանքել հետընտրական զարգացումներին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ