News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առնետավազքը թափ է հավաքում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը Երեւանի այս ընտրություններում պարտություն կրեց, եւ դրանից հետո Փաշինյանը չի կարողանա ասել, որ Արցախի վերաբերյալ իր վարած քաղաքականությունը հավանության է արժանանում երեւանցիների կողմից:

Փորձագետը չբացառեց, որ Երեւանում կարող է կոալիցիոն ներկայացուցչական մարմին ձեւավորվել, ինչը լուրջ հարված կհասցնի իշխանություններին, քանի որ թաղային հեղինակություններն իրենց բիզնես շահերից ելնելով կարող են եւ չաջակցել իշխանությանը հաջորդ ընտրություններում: 

Բադալյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Երեւանում շատ ավելի քիչ ձայն է հավաքել, քան 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Փորձագետը դա անվանեց իշխող ուժի վարկանիշի անկման եւս մեկ ապացույց՝ չնայած տեղական հեղինակությունների լուրջ աշխատանքին։ «Հարցը հետեւյալն է․ եթե Երեւանի իշխանությունը դառնա ընդդիմություն, ապա արյդոք Տիգրան Ավինյանը կմնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու կամ կհեռանա քաղաքականությունից։ Նա պետք է ներկայացներ ոչ թե բակերի վերակառուցման ծրագիր, այլ քաղաքի զարգացման ծրագիր»,-ասաց նա։

««Մայր Հայաստան» դաշինքն իր հերթին շատ ավելի քիչ ձայն է ստացել, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ Երեւանում ՀՀ երկրորդ նախագահը։ Պատճառն այն է, որ իրենց կոչերը նպատակային ընտրողին հասցնելու գործում ուժ չունեցավ, քարոզչությունը տեխնոլոգիապես աղքատ էր։ Բացի այդ, նա չկարողացավ ցույց տալ, թե ինչպես է Երեւանի քաղաքապետը փրկելու Արցախը»,-հավելեց նա։

Նա նկատեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի անցել՝ չնայած ֆինանսական ռեսուրսներին, որոնք ծախսվել են գովազդի վրա: «Մանե Թադիլյանին ընտրողների մոտ անբացատրելի հակակրանք է նկատվում։ Իսկ ահա Հայկ Մարությանի նկատմամբ, ընդհակառակը, անբացատրելի համակրանք կա։ Եթե Մարությանի կուսակցությունը կամ «Մայր Հայաստան» դաշինքը չգնան կոալիցիայի, ապա այդ քաղաքական ուժին կմեղադրեն իշխանության համար աշխատելու մեջ»,-կարծում է փորձագետը։ Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա այն ի սկզբանե ընտրվել է իշխող կուսակցության ապագա կոալիցիոն գործընկեր, որը գիտեր, որ 50+1 ձայն չի հավաքի, պարզաբանեց նա:

«Այդ կուսակցությունը նաեւ հակառուսական տրամադրված ընտրազանգված է հավաքել»,-եզրափակեց Բադալյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ