News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Գերմանական «Շպիգելը» անդրադարձել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին:

«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից», - հարց է հնչեցնում «Շպիգելը»՝ պնդելով, որ այն միջազգային ուշադրությունը, որին արժանացել են հայ-ամերիկյան զորավարժությունները, հիմնականում պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական կոնտեքստով՝ նախևառաջ ուկրաինական պատերազմով։

«Այդ պատերազմը հանգեցրեց շահերի փոփոխության, Բաքվի և Անկարայի կարևորությունը Մոսկվայի համար էլ ավելի աճեց, քանի որ Ռուսաստանին արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար այլընտրանքային առևտրային ուղիներ են անհրաժեշտ, այդ թվում՝ Ադրբեջանով անցնող «Հյուսիս-հարավ» միջանցքը», - «Շպիգելի» հետ զրույցում նշել է «Արտաքին քաղաքականության գերմանական ընկերացկության» փորձագետ Շտեֆան Մայստերը։ Նրա խոսքով՝ «իրադարձությունների նման զարգացման պատճառով Հայաստանը ավելի մեծ շահերի զոհ է դարձել»։

Դրա հետ մեկտեղ Մայստերը չի կարծում, թե Հայաստանը կարող է առանց լուրջ բարդությունների խզել կապերը Ռուսաստանի հետ. «Եթե անգամ Հայաստանը որոշի քաղաքականապես դուրս պրծնել Ռուսաստանի գրկից՝ տնտեսական կամ անվտանգային տեսանկյունից այն իրեն նման բան թույլ տալ չի կարող։ Փաշինյանը մեզ ազդակներ է հղում՝ «ես պատրաստ եմ հեռանալ Մոսկվայից»։ Արևմուտքը, սակայն, Հայաստանին չի օգնի, ռազմական օգնություն ամեն դեպքում չի լինի», - նշել է գերմանացի վերլուծաբանը։

Մայստերի խոսքով՝ Եթե Նիկոլ Փաշինյանն իրոք որոշի թուլացնել Մոսկվայի ազդեցությունը, Ռուսաստանը կպատժի նրան. «Ռուսաստանը միայն ռազմական լծակներ չէ, որ ունի։ Այդ երկիրը շարունակում է վերահսկել Հայաստանի կենսական ենթակառույցներն ու տնտեսությունը», - «Շպիգելի» հետ զրույցում նշել է գերմանացի փորձագետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով
Նույն ծրագրի առաջին փուլով արդեն ամրակայվել կամ վերականգնվել են Սբ․ Հակոբ եկեղեցին, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը և Սբ․ Հարություն եկեղեցին...
Պետք է մաքսիմալ ջանքեր գործադրել Վաշինգտոնում մեր խարխլված դիրքերն ամրապնդելու համար. Սուրեն Սարգսյան
Երեկ ԱՄՆ կոնգրեսում պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարեց, որ…
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Գրեյս Մենգին ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ աջակցության հնարավորություններն այդ հարցերին...
ԱՄՆ դեսպանը Գոշավանք վանական համալիր է այցելել
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինն այցելել է  12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ․․․
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է ըստ պլանների՝ բարձր հիմքերի վրա. ԳՇ պետ
Դիտարկմանը, որ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ Ադրբեջանն օկուպացրել...
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Շտուտգարտում քննարկել է հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հարցեր
Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ