News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում, ծառայություն կատարելու ժամանակ Տավուշի պարեկները, Իջևանի Մետաղագործների փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Վարորդը, սակայն, չի ենթարկվել իրենց կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելու օրինական պահանջին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սոկսվել է հետապնդում, և օգնության հասած ևս երկու կարգախմբերի հետ մեքենան կանգնեցվել է: Այս անգամ էլ «Օպելի» վարորդը, փորձելով դիմել փախուստի, մեքենան հետընթաց վարել ու հարվածել է պարեկային ծառայողական մեքենային:

35-ամյա վարորդը, որ գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ, ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին:

Տավուշի մարզային քննչական վարչությունում սեպտեմբերի 17-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ