News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Կարծես Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով ավագանու մանդատների բաշխման պատկերը կա, բայց այդ պատկերը կարող է փոխվել, որովհետեւ ընդամենը 100 ձայն այս կամ, այն կողմ, կարող է մանդատ փոխել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Պատկերը կարող է փոխվել թե մուտքագրված տվյալների ճշգրտման արդյունքում, թե  վերահաշվարկի: Այն տվյալները, որոնցով մենք առաջնորդվում ենք, հետեւյալն է. ենթադրենք գիշերը ժամը 4-5-ին արձանագրությունը բերել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, այնտեղ օպերատորը մուտքագրել է: Այդ օպերատորը մարդ էր, կարող էր ինչ-որ թվեր սխալ մուտքագրել: Մենք այդպիսի դեպք գտել են 10/26 տեղամասում «Մայր Հայաստան» դաշինքի թիվը մուտքագրված է զրո, այնինչ կարծես թե, պետք է լինի 49: նախկին ընտրություններում էլ են նման դեպքեր եղել»,-ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ հաջորդ պատճառը, որ թվերը կարող են փոխվել, վերահաշվարկն է:

Նա նշեց, որ եթե ՔՊ-ն եւ «Հանրապետությունը» կոալիցիա կազմեն, նրանք ունեն 32 ձայն, եւ եթե մյուս երեք ուժերն էլ միավորվեն, նրանք ունեն 33 ձայն, սակայն «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարն անազատության մեջ է եւ չի կարողանալու մասնակցել քաղաքապետի ընտրությանը, հետեւաբար նրանց թեկնածուն եւս կստանա 32 ձայն: Եթե եւս երկու անգամ թեկնածուներն ստանան հավասար թվով ձայներ, ապա տարիքով ավագն է դառնում համայնքի ղեկավար:

«Այդ ամենը տեղի է ունենում ռաջին նիստի ժամանակ: Եթե առաջին նիստի ժամանակ համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա կառավարությունը լուծարում է ավագանին եւ նշանակում արտահերթ ընտրություններ»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանցիների 50 տոկոսը չի մասնակցել ընտրությանը, քանի որ ֆիզիկապես հարմար չի եղել, Սբխեչի օր էր. Ավինյան
Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը…
Երևանի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական...
Ապօրինի կերպով լիազորությունները ստանձնած քաղաքապետը կնշանակի իր ապօրինի տեղակալներին. «Մայր Հայաստան»-ի անդամ
Ձեզ եմ ներկայացնում այսօր իմ կողմից քաղաքապետարան ուղղված հարցումը։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական…
Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել. Նրանք փոխքաղաքապետներ կնշանակվե՞ն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի...
Տիգրան Ավինյանը՝ Երևանի 14-րդ քաղաքապետ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյան ներկայցնելով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ