News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան բանակցություններ է վարում էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան Tesla-ի հետ թագավորությունում արտադրական ձեռնարկություն հիմնելու շուրջ: Այս մասին հայտարարել է  The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով այդ հարցին ծանոթ աղբյուրները։

Տեղեկությունը հայտնվել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դիմել է Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկին՝ Թուրքիայում ավտոմեքենաների արտադրության գործարան կառուցելու խնդրանքով։

Երկուշաբթի օրը Մասկը պետք է հանդիպի նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ Կալիֆոռնիայում:

Սաուդյան Արաբիան ձգտում է Tesla-ից ստանալ որոշակի քանակությամբ մետաղներ եւ հանքանյութեր գնելու իրավունք, որոնք ընկերությանը անհրաժեշտ են Էլեկտրամոբիլների արտադրության համար։

Առաջարկներից մեկը, որը քննարկում է թագավորությունը, ներառում է հումքի առևտրի հսկա Trafigura-ին ֆինանսավորում տրամադրել Կոնգոյում կոբալտի և պղնձի արդյունահանման չաշխատող նախագծի համար, որը կարող է օգնել ապահովել Tesla-ի պոտենցիալ գործարանը, նշում է թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են դարձել Եվրոպայի ամենահայտնի մեքենաները
Հավանական է, որ մինչև տարեվերջ Model Y-ը կդառնա Եվրոպայի ամենահայտնի նոր մարդատար ավտոմեքենան...
Hyundai-ն և Kia-ն ԱՄՆ-ից հետ են կանչում մոտ 3,4 միլիոն ավտոմեքենա՝ շարժիչի խցիկում բռնկվելու վտանգի պատճառով
Հետկանչը վերաբերում է 2010-ից մինչև 2019 թվականների մի քանի մարդատար ավտոմեքենաների և ամենագնացի մոդելների, այդ թվում․․․
Գերմանիայի տրանսպորտի նախարարը դեմ է չինական էլեկտրամոբիլների նկատմամբ տուրքերին
«Սկզբունքորեն ես չեմ մտածում շուկայական խոչընդոտների կառուցման մասին»,-ասել է Վիսինգը Augsburger Allgemeine ․․․
Ռուսաստանում սկսվել է բելառուսական Belgee X50 քրոսովերի վաճառքը
Ամենաէժան Belgee X50-ը կառաջարկվի 2,050,990 ռուբլիից սկսած...
Հրապարակվել է Changan CS55 Plus նորացված քրոսովերի արժեքը
Քրոսովերի երկարությունը 4539 մմ է
ԱՄՆ-ում վաճառվում է մեքենա, որը կարող է ժամում 658 կիլոմետր արագություն բացել
Այդ մեքենայով չի կարելի երթեւեկել սովորական ճանապարհներով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ