News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն նախապատրաստում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով, մինչդեռ յոթնյակը առաջ է շարժվում Մոսկվայից ադամանդներ գնելու արգելքի պլանով, գրում է Bloomberg գործակալությունը:

Նոր միջոցառումները, որոնք կարող են ներկայացվել արդեն հաջորդ ամիս, կարող են ներառել երկար սպասված առաջարկը ՝ օգտագործել Կենտրոնական բանկերի սառեցված ակտիվներից ստացված շահույթը Կիեւին օգնելու համար:

ԵՄ անդամ մի խումբ երկրներ, ներառյալ՝ Լեհաստանը եւ Բալթյան երկրները, ցանկանում են ավելի հեռուն գնալ։

Եվրամիությունում նաեւ կոչ են անում սահմանափակումներ մտցնել ռուսական միջուկային սեկտորի նկատմամբ: Սակայն այդ փորձերը մեկ անգամ չէ, որ բախվել են չափազանց մեծ թվով անդամ երկրների դիմադրությանը։

Միջոցառումների նոր փաթեթը կարող է ընդունվել հոկտեմբերի առաջին կեսին կամ հայտարարվել հաջորդ ամսվա համար նախատեսված ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի ժամանակ, որի ամսաթիվը դեռ որոշված չէ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենն Ուկրաինային շարունակական աջակցության շուրջ բանակցություններ է վարել դաշնակից երկրների առաջնորդների հետ
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի...
Զելենսկին այցելել է ռազմաճակատի ամենաթեժ շրջաններից մեկը
Գերագույն գլխավոր հրամանատարը հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատարների...
Դանիան 14,12 միլիոն դոլար է հատկացրել Կիևի համար 155 մմ տրամաչափի ռազմամթերք գնելու համար՝ EDA-ի շրջանակներում
Կիևին ռազմական օգնության միջոցները կտրամադրվեն Դանիայի Ուկրաինայի հիմնադրամից...
ԵՄ-ն կարող է համաձայնեցնել 2024-ի համար Ուկրաինային 5 մլրդ եվրոյի ռազմական օգնության հատկացումը 
Մենք ամրապնդում ենք համագործակցությունը...
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հրաժարվի օգնել Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման վտանգի պատճառով
Այս հարցն ինձ գիշերները քնել չի թողնում․․․
Washington Post. Ինչպես Ուկրաինայում պատերազմը նպաստեց հայկական ողբերգությանը
Բաքվի ավտոկրատ կառավարությունը խոստացել է պաշտպանել էթնիկ հայերի իրավունքները և․․․
Ամենաշատ