
Հունաստանի զինված ուժերը եռօրյա ազգային սուգ են հայտարարել ջրհեղեղից տուժած Լիբիայում ճանապարհային վթարի հետեւանքով ռազմական փրկարարական խմբի հինգ անդամների զոհվելու կապակցությամբ, հաղորդում է The Associated Press-ը:
Հինգ զոհվածների մարմինները՝ երեք զինվորական և երկու քաղաքացիական անձ, երկուշաբթի տեղափոխվել են Աթենքի մոտակայքում գտնվող ռազմաբազա, իսկ խմբի 13 վիրավոր անդամները տեղափոխվել են Հունաստանի մայրաքաղաքի զինվորական հոսպիտալներ:
Հունական թիմին տեղափոխող ավտոբուսը կիրակի օրը վթարի է ենթարկվել Դերնա քաղաք տանող ճանապարհին, որը տուժել է ավերիչ ջրհեղեղից:
Միջերկրական ծովը հատելուց առաջ փոթորիկը զգալի վնաս է հասցրել կենտրոնական Հունաստանին, որտեղ շատ տարածքներ մնում են ջրի տակ: