
Իրան-Չինաստան Առևտրի միացյալ պալատի նախագահ Մաջիդ Ռեզա Հարիրին հայտնել է, որ մոտ ապագայում Իրանի սառեցված ակտիվներից ևս 10 միլիարդ դոլար կապասառեցվի, հաղորդում է Tasnim-ը։
Արտերկրում իրանական ընդհանուր 23 մլրդ դոլար ակտիվներից մոտ 6 մլրդ դոլարը բաժին է ընկնում Հարավային Կորեային, ասել է Հարիրին։
Երկուշաբթի օրը կայացած ռադիոհարցազրույցում Հարիրին հավելել է, որ այդ ակտիվների մի մասը ներառում է Իրանի Կենտրոնական բանկի (ԿԲ) արժութային պահուստները, իսկ մյուս մասը վերաբերում է նավթի, գազի և այլնի վաճառքից ստացված եկամուտներին, որոնք մինչս օրս չեն հավաքվել։
Նա նաև նշել է, որ 2019 թվականին երկրի դեմ պատժամիջոցների վերահաստատումից հետո Չինաստանի Հանրապետություն է փոխանցվել ԿԲ-ի մոտ 22 միլիարդ եվրո պահուստները, որոնք պահվում էին արտասահմանյան բանկերում։