News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Taraf թերթի լրագրող Ռունի Մարգուլիսի զավեշտալի պատմությունը կապված 3 դժբախտ թուրքերի մասին, ովքեր դատապարտվել են Emporio Armani բրենդի հագուստ կրելու եւ դրանով հայկական քարոզչություն իրականացնելու համար:

Հրապարակման մեջ նկարագրվում են 3 թուրքերի պաշտպանական ելույթները դատարանում: «Ես այդ հագուստը գնել եմ Ստամբուլում: Աֆշա կղզու Զյուլֆու Կանարյա իջեւանատուն եկա: Ավշայում մի առեւտրական ինձ հարցրեց, թե ինչու եմ այդ հագուստը կրում եւ զանգահարեց ոստիկանատուն: Մյուս անձանց չեմ ճանաչում: Չեմ մտածել, որ նման կերպ քարոզչություն եմ իրականացնում: Ես հարգանքով եմ վերաբերվում պետությանը եւ անմեղ եմ»,-ասել է առաջին ամբաստանյալը:

2-րդ ամբաստանյալը նշել է, որ ինքն արդեն ժանդարմերիայում ցուցնումնքեր տվել է` պնդելով, որ հիշյալ բրենդի վերնաշապիկը գնել է Չայջը Օմերի եղբոր մոտից, ումից շատերն են էին այդ բրենդի հագուստներ գնել:  «Ես հետին նպատակ չեմ ունեցել: Ես մյուս կասկածյալներին էլ չեմ ճանաչում: Ես արձակուրդս անցկացնելու համար ընտանիքիս հետ Աֆշա կղզի էի եկել: Այդ հագուստն իտալական շատ հայտնի բրենդ էր, եւ ես էլ մոդային հետեւելով եմ գնել այն: Իմ մեղքը չեմ ընդունում»,-արդարացել է 2-րդ ամբաստանյալը:

Դատարանում 3-րդ ամբաստանյալը եւս չի ընդունում իր մեղքը` շեշտելով, որ այն մորից է նվեր ստացել, քանի որ այն իտալական հայտնի բրենդ է:

Հրապարակման մեջ նշվում, է, որ Ավշինի քաղաքապատերանի կողմից թարգմանիչների հայտարարության հիման վրա եկած 3 թարգմանիչները հաստատել են, որ Empori Armani նշանակում է «Հայկական կայսրություն», եւ ամբաստանյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Այս հրապարակման հեղինակը նշում է, որ այն անհավանական է թվում, սակայն պնդում, որ բացի դատավճռից, մնացած պատմությունը լրիվ իրականություն է: «Օրինակ` եթե իմ ընկեր Երվանդը շատ լավ ջութակ է նվագում, դա հայկական քարոզչությո՞ւն է: Ըստ ինձ` այո: Իմանանք, որ ըստ դրա շարժվենք»,-հեգնել է Taraf-ի լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ