News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարություն է տարածել Իրանում բանտարկված հինգ ամերիկացիների ազատ արձակման կապակցությամբ՝ հայտարարելով նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և երկրի հետախուզության նախարարության դեմ պատժամիջոցների կիրառման մասին։

«Նշելով այս ամերիկացիների վերադարձը, մենք հիշում ենք նաև նրանց, ովքեր չեն վերադարձել: Ես կոչ եմ անում Իրանի վարչակարգին ամբողջական հաշվետվություն տրամադրել Բոբ Լևինսոնի հետ կատարվածի մասին: Լևինսոնների ընտանիքն արժանի է պատասխանների։ Այսօր մենք պատժամիջոցներ ենք կիրառում նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Իրանի հետախուզության նախարարության նկատմամբ՝ Լևինսոնի ակտի համաձայն՝ անօրինական կալանավորումներին նրանց մասնակցության համար: Եվ մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ տարածաշրջանում նրա սադրիչ գործողությունների համար։

Եվ մինչ մենք ողջունում ենք մեր համաքաղաքացիներին տանը, ես ևս մեկ անգամ հիշեցնում եմ բոլոր ամերիկացիներին Իրան մեկնելու լուրջ ռիսկերի մասին: ԱՄՆ անձնագիր ունեցողները չպետք է մեկնեն այնտեղ», - ասվում է Ջո Բայդենի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր Իրանն ու Միացյալ Նահանգները գերիների փոխանակում են կատարել գործարքի շրջանակներում, որը նաև ապասառեցրեց 6 միլիարդ դոլար արժողությամբ Իրանի ակտիվները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ