News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների շուրջ Հանրային հեռուստաալիքի ոչ բավարար լուսաբանման կապակցությամբ «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության՝ հեռուստաընկերության մոտ կազմակերպած նստացույցի արդյունքում, «Կիրակի օրվա մոամբա» (լրաբեր) հաղորդման շրջանակներում 15 րոպե տևող սյուժեով, լուսաբանվել են Արցախի շուրջ ընթացող զարգացումները, գրում է Aliq.ge-ն։

Սյուժեն մեկնարկում է հետևյալ նախադասությամբ՝ «Թեժ քաղաքական աշուն ակնկալվում է ոչ միայն մեր երկրում, այլև՝ տարածաշրջանում, Վրաստանի հարևանությամբ, որովհետև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կրկին լարվում է: Բաքուն ու Երևանն իրար մեղադրում են պատերազմի վերսկսման փորձի մեջ»:

«Առաջին Ալիքն» անդրադարձել է վերջին ամիսների ընթացքում զարգացած իրադարձություններին, ներկայացրել հարցազրույցներ Գորիսից, Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչից, վերլուծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցները, ինչպես նաև անդրադարձել Ռուսաստանի ազդեցությանն ու ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությանը:

Բացի այդ, գիշերվա ընթացքում, նստացույցի ժամանակ «Վրաստանի հայ համայնք»-ի  ներկայացուցիչներին մոտեցել է Հանրային հեռարձակողի հաղորդակցության բաժնի ղեկավար Դեա Գվելեբիանին։ Նա խոստացել է, որ կարճ ժամանակահատվածում իրենց պահանջները կներկայացնի խորհրդին:

Հիշեցնենք՝ «Վրաստանի հայ համայնքը» քսանչորսժամյա նստացույց է անցկացրել Վրաստանի Հանրային հեռարձակողի շենքի դիմաց: ՀԿ-ի ղեկավար Արթուր Միրզոյանն իր խոսքում նշել է, որ «Առաջին Ալիքի» գլխավոր տնօրենի այցը Շուշի քաղաք անընդունելի է: Միրզոյանը նաև ընդգծել է, որ դատապարտում են Հանրային հեռուստաընկերության աշխատակից Ռամիլիա Ալիևայի պաշտոնավարումը՝ որպես հայալեզու և ադրբեջանալեզու բաժինների ղեկավար, պատճառ ներկայացնելով վերջինիս հրապարակումներն ու ադրբեջանամետ մոտեցումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռնիձորում հումանիտար կայան կհիմնվի՝ ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կայանի նպատակն է միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա խմբերի ջանքերը մեկտեղելը, հումանիտար...
Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված քաղաքականությունը. Միրզոյան
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ագրեսիվ և ԼՂ էթնիկ զտմանն ուղղված...
Մակրոնը կոչ է արել Ադրբեջանին անվտանգության երաշխիքներ տրամադրել ԼՂ բնակիչներին
Մակրոնը դատապարտել է ուժի կիրառման Ադրբեջանի երեկվա որոշումը, որը խորացնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը․․․
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրվարույթներ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ…
Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա
Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել․․․
7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ