News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Ես վստահ եմ, որ ինձ ուզում եք «գցեք»: Այս մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարեց «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանի արձագանքին իր առաջարկին։

«Հայկ Մարության, դեմդ ո՞վ ա։ Լրագրո՞ղ, ինժենե՞ր, մանկավա՞րժ, թե՞ «քուչի լավ տղա»։ Դեմդ Վարդան Ղուկասյանն ա, ռազմական ոստիկանության պատմության մեջ լավագույն օպերատիվ աշխատող։ Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթու՛ղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասաց Ղուկասյանը։

Նա նշեց, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով,  «իսկ ինձ ճանապարհ կտաս, որ գամ, մաքրեմ»։

«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ» - ասել է Ղուկասյանը։

Նա առաջարկեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին զանգահարել իրեն, կազմակերպել ուղիղ եթերում փաստաթղթի ստորագրում։

«Փաստաթուղթ ենք ստորագրում, մայրաքաղաքը վերցնում ենք ու հաշված օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանության չի լինի: Եկեք օնլայն նստենք, խոսենք, ու թող ժողովուրդը տեսնի՝ իր կողմից ընտրվածները ում լարի վրա են խաղում»,- ասել է նա:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցությունը սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ստացել է 7 մանդատ: 

Ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած ոչ մի քաղաքական ուժ չունի 33 մանդատ, որը պետք է քաղաքապետ ընտրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
Ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին...
«Շառը մի գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը արձագանքում է Հայկ Մարությանին
Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ…
ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու կազմը. Անունները հայտնի են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իր նիստում...
«Մայր Հայաստան» դաշինքն առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ
Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում...
Առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ-ին Երևանում, ապա առաջարկում ենք...
«Մայր Հայաստանը» պատրաստ է  իր քվեն տալ Հայկ Մարությանին. դաշինքի հայտարարությունը
Մենք համոզված ենք, որ մեր երկրի անվտանգության, անկախության, տարածքային…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ