News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
429.14
EUR
450.73
RUB
4.31
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին` ժամը 21։16-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին GAZ-3110 մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ․ ՈՒ․ ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1966 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Տպել
Ամենաշատ