News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել են մեղավորներ գտնել ավագանու ընտրությունների ձախողման համար:

Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ իր թիմակիցների անգործությունն է պատճառը, որ այս վիճակին են հասել եւ Երեւանում վարկանիշ չունեն այլեւս: ՔՊ-ականները երկարատեւ քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ այս պատկերի իրական պատճառը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է, քանի որ կառավարության մի շարք պաշտոնյաներ տեղում չեն ու անգործության են մատնված։

Առաջիկայում մի շարք պաշտոնանկություններ են սպասվում, ասել է թե՝ կադրային ջարդի գործընթացը մեկնարկում է։ «Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ ավագանու ընտրություններից հետո այն նախարարները, որոնք անգործության են մատնված, հրաժեշտ կտան իրենց պաշտոններին: Նրանց թվում են Գնել Սանոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Նարեկ Մկրտչյանը եւ Գրիգոր Մինասյանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականներն ավագանու ընտրությունները մեծ հարված են համարում իրենց վարկանիշին, քանի որ «50+»-ի ակնկալիքներ են ունեցել: Հիմա այս իրավիճակից որպես ելք դիտարկում են կոալիցիայի կազմումը, իսկ նրանց հույսն այս պահին Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած միակ ուժն է, որ կոալիցիա կկազմի իշխող ուժի հետ: ՔՊ-ականները հույս ունեն, որ այսկերպ գոնե կկարողանան իրենց թեկնածուին քաղաքապետ ընտրել, եթե անցած մյուս ուժերից կարողանան 2 ավագանիներ «պոկել»: Վարչության նիստից հետո ՔՊ-ականներին հասկացրել են, որ կատարվածը դաս պետք է լինի իրենց համար, ու այսուհետ ամեն բան այլ է լինելու։

Օրվա վերջում միայն Ավինյանը խորը դեպրեսիայից հետո շնորհակալություն հայտնեց իր ընտրողներին, ՔՊ-ն էլ խոստացավ ավելի ուշ տեսակետ հայտնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազգային ժողովը շարունակում է դեռ նախորդ շաբաթ մեկնարկած իր նիստերը
Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է...
Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ
Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ...
Շուրջ 90%-ով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը` այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասին
Այսինքն՝ քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ունեցող դատավորները հաջորդ տարվա գարնանից կունենան 200-300 գործեր (այնքան, որքան զարգացած...
«Փաստ». Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների
Օրինակ՝ 2019 թ. Մկրտչյանը մեծ ոգևորությամբ ավետում էր կարի ֆաբրիկայի հիմնումը, որը, սակայն, փակվել է...
«Հրապարակ». Վայց Ձորը որբացավ. ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե
Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին...
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր՝ համացանցը հետախուզելու համար
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է...
Ամենաշատ