News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտեց 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Թեև թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել այս տարվա հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:

Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը:

Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են.

  • բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ, 
  • ապահովվածությունը. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:

Հաշվի առնելով բնակչության համար խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման հնարավորության կարևորությունը և պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը` Յունիբանկը նախատեսում է իրականացնել նոր թողարկում 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկն «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է
Ֆասթ Բանկի և «Արարատ» ակումբի գործակցության մեկնարկը տրվել է Բանկի «Թումանյան» մասնաճյուղում...
Բանկային հատվածը զգալիորեն տուժել է, և նրանից նոր հարկեր գանձելը անհեթեթ է․ «Սբերբանկի» ղեկավար
Բանկերի համար նոր windfall tax  սահմանելու գաղափարն անհեթեթ է, սա տնտեսության ամենաազդեցիկ ոլորտներից մեկն է...
ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը...
Արդշինբանկը չորրորդ անգամ Տարվա բանկ է ճանաչվել Հայաստանում The Banker ամսագրի կողմից
2023 թ. Արդշինբանկը ճանաչվել է «Լավագույն բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ» և «Լավագույն ESG բանկ...
Կանաչ ֆինանսավորման զարգացումներն ու խնդիրները` «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2023»-ի առանցքում (ֆոտո)
Ամերիան  ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` ստեղծելու կայուն միջավայր և աջակցելու անցմանը դեպի ածխածնային չեզոք տնտեսություն...
Վայելեք կյանքի յուրաքանչյուր ձեռքբերում՝ ԱՄԻՕ-ի սպառողական վարկի շահավետ պայմաններով
Մինչև եկամուտների 15-ապատիկը` անկախ ԱՄԻՕ բանկով աշխատավարձի ստացման պայմանից...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ