News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի ԱԳՆ-ն, հյուսիսամերիկյան երկրից հնդիկ բարձրաստիճան դիվանագետի վտարվելուց հետո, կանչել է Կանադայի դեսպան Քեմերոն Մակքեյին եւ հայտնել նրան Նյու Դելիի նման որոշման մասին։ Այս մասին նշվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

«Հնդկաստանում Կանադայի դեսպանն այսօր կանչվել եւ տեղեկացվել է Հնդկաստանի կառավարության՝ Հնդկաստանում գտնվող կանադացի բարձրաստիճան դիվանագետին վտարելու որոշման մասին։ Դիվանագետին խնդրել են հեռանալ երկրից առաջիկա հինգ օրում»,- նշել են ԱԳՆ-ում։

Ինչպես նշել են հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունում, «այս որոշումն արտացոլում է Հնդկաստանի կառավարության մտահոգությունը երկրի ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության եւ հակահնդկական գործունեությանը նրանց մասնակցության առիթով։

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հրապարակել էր հայտարարություն, որում Նյու Դելին կտրականապես հերքում էր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, ինչպես նաեւ այդ երկրի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի մեղադրանքները, թե հնդկական հատուկ ծառայությունները մասնակից են Կանադայի սիկհ համայնքի ղեկավար Հարդիփ Սինգհ Նիժարի սպանությանը, որը տեղի է ունեցել 2023թ. հունիսին։ Հնդկաստանի ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Թրյուդոն «նման մեղադրանքներ էր ներկայացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Նյու Դելի կատարած այցի ժամանակ, «Քսանյակի խմբի» գագաթաժողովում, «եւ դրանք լիովին հերքվել են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ