News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ակցիա է իրականացնում՝ հայտարարելով, թե այն իրազեկման նպատակ ունի։ Նա իր հետ բերել էր մաշված մի աթոռ, որի վրա փակցված էր պաստառ: Պաստառի վրա կար կարմիր հետքեր եւ հետեւյալ գրառումը. «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղցասպանություն»:

«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետեւանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Իմ նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որ ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին», - ասաց քաղաքացին:

Նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, թե իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել. «Սա մեր երկրի սոմվոլն է»,-ասաց ոստիկաններից մեկը:

«Միայնակ իրականացնում եմ իրազեկման ակցիա՝ համաձայն հավաքների ազատության օրենքի տեղեկացնելու կարիք չունեմ: Իրավական հիմքը ասեք, որ չեմ կարող գտնվել այստեղ, ես կգնամ»,-ասաց  ադրբեջանագետը:

Ոստիականները քաղաքացուն ուժով հեռացրին ակցիայի վրայից, այնուհետև բերման ենթարկեցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ