News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Sեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում. ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 16-ին «Նորավանք» եկեղեցական համալիրում կրակոցներ են հնչել, հաղորդում է Shamshyan.com-ը Լ:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 24-ամյա Հրաչյա Ալոյանը՝ իր նշանադրության արարողության ժամանակ։

Նա հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իր անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը:

Վայոց ձորի ոստիկանությունում նաև օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նա գտնվում է Երևան քաղաքում, և ոստիկանները Արշակունյաց պողոտայում հայտնաբերել են նրան և տեղափոխել ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Պարզվել է նաև, որ նշված դեպքը տեսանկարահանվել և հրապարակվել է Instagram սոցիալական կայքում։

Ձեռնարկվում են նաև միջոցառումներ ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն
Ընտանիքի անդամների վկայությամբ, կինը ամուսնուց բաժանվել է 6 ամիս առաջ․․․
Պակիստանի ոստիկանությունը 4 հոգու է ձերբակալել՝ սոցցանցերում լուսանկարի պատճառով 18-ամյա աղջկան սպանելու համար
Ոստիկանությունն ասում է, որ աղջկա վրա կրակել է սեփական հայրը․․․
ԶԼՄ. Լեհաստանում դպրոցի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ
Հարձակվողին հաջողվել է փախչել
Դատախազը նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական…
Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների...
Տավուշի ոստիկանները «ԿամԱԶ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել
Վարորդը և համագյուղացի չորս տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանությանՏավուշի և Իջևանի բաժիններ…
Ամենաշատ