
Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Փոուլսենը հայտնել է, որ Կոպենհագենը Ուկրաինային կհանձնի եւս 45 տանկ՝ 30 Leopard 1 եւ 15 Т-72։ Այս մասին գրել է Berlingske-ն։
Նախարարն այս հայտարարությամբ հանդես է եկել գերմանական Ռամշթայն ռազմակայան հասնելուն պես։ Մինչ այդ Դանիան Գերմանիայի եւ Նիդեռլանդների հետ համագործակցությամբ գնել եւ նվեր էր տվել 100 Leopard 1 տանկ։ Նշվել է, որ տանկերի նոր խմբաքանակը եւս Կոպենհագենը գնելու է ոչ մենակ։ Դրանց գնման համար միջոցներ կտրամադրեն այսպես կոչված Ուկրաինական ֆոնդից՝ 5,8 մլրդ կրոնի (830 մլն դոլար) չափով։