News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 32-ամյակը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ բազմակողմ համագործակցության զարգացումը Մոսկվայի եւ Երեւանի միջեւ համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերին։ Մենք կողմ ենք փոխըմբռնման խորացմանը երկկողմ, տարածաշրջանային օրակարգի հիմնական հարցերում, ինչպես նաեւ հօգուտ արտաքին քաղաքական համակարգման ամրապնդման՝ ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ Դաշնակից Հայաստանի քաղաքացիներին մաղթում ենք քաջ առողջություն, բարեկեցություն եւ հաջողություններ»,- նշել է նա՝ շնորհավորելով նաեւ ԱԳՆ հայ գործընկերներին։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գծով դաշնակցի հետ տարաբնույթ եւ շահավետ կապերը զարգացնելու Ռուսաստանի տրամադրվածության լրջության եւ Մոսկվայի մոտեցման անկեղծության, ինչպես նաեւ Հայաստանի հարավում հումանիտար սոցիալ-տնտեսական ներկայության  ամրապնդման հաստատումն է նոր ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը հանրապետության համար ռազմավարական իմաստով կարեւոր այդ տարածաշրջանում։

Զախարովան հիշեցրել է, որ սեպտեմբերի սկզբին Կապան քաղաք է ժամանել ռուս դիվանագետների խումբը՝ Գլխավոր հյուպատոսության նախապատրաստման եւ բացման համար։

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ նոր դիվանագիտական ներկայացուցչության հիմնմամբ ավելի կհեշտանա միջտարածաշրջանային շփումների հաստատումը, կամրանա կրթական, մշակութային փոխգործակցությունը, կընդլայնվեն տեղի բիզնեսի հնարավորությունները ռուս գործընկերների հետ կոոպերացիայի կարգավորման հարցում։

«Տարածաշրջանում ապրող ռուսաստանցիները կստանան պետական ծառայություններից օգտվելու լիակատար եւ անխոչընդոտ հնարավորություն։ Մեր աշխատակիցներն արդեն սկսել են բաց սեմինարի նախապատրաստումը հյուպատոսական հարցերի վերաբերյալ, որտեղ բոլոր ցանկացողները կկարողանան սպառիչ խորհրդատվություն ստանալ հետաքրքրող թեմաների վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների հարցում մենք կարձանագրենք հաջողություն. Անդրանիկ Քոչարյան
ՀԱՊԿ-ի հետ կապված, այո, ունենք դժգոհություններ եւ հիմա փորձում ենք ՀԱՊԿ-ը...
ՀՀ և ՌԴ ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ խնդիրների հրատապ լուծման նպատակով
Դեկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ…
Կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը...
Պեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետ
Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն ​​պետությունների հետ, որոնց...
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ...
Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան, բայց իրավիճակը տարօրինակ է. Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով...
Ամենաշատ