News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Զինված ուժերի N զորամասում, հոկտեմբերի 14-ի կեսօրին, մոտ 7 սերժանտներ դաժան ծեծի են ենթարկել նույն զորամասում ծառայող մեկ այլ սերժանտի:

Վեճն սկսվել է ապարանցիների մասին կատակից, այնուհետ շարունակվել է փոխադարձ հայհոյանքով եւ խմբակային ծեծկռտուքով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

Ծեծկռտուքի ժամանակ սպայական կազմը, ըստ փոխնախարարի, եղել է խորհրդակցության: Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տեսանյութի հիման վրա կատարվում է քննություն եւ, ըստ Վլադիմիր Գասպարյանի, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:

Ժամկետային զինծառայողները, այդ թվում ծեծի ենթարկվածը հրավիրվել էին տեսանյութը դիտելու: Ծեծողներից ոչ մեկը չներկայացրեց պատճառաբանություն, թե ինչու են ծեծի ենթարկել ծառայակցին, վերջում նշեցին, որ զղջում են իրենց արարքի համար:

Իսկ մինչ տեսանյութը դիտելը որեւէ մեկը չի խոստովանել իր մեղքը: Նշենք, որ բոլոր սերժանտները մոտ մեկ ամսից պետք է զորացրվեին:

«Եթե չկանխվեր այս միջադեպը, ապա դա կարող էր հերթական արյունալի միջադեպին հանգեցնել»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը:

Ռազմական ոստիկանություն են հրավիրվել զինծառայողների ծնողները, որոնք չցանկացան մեկնաբանություններ անել:

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը խոստացել է տեսանյութը տրամադրել այսօր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ