
ԱՄՆ-ն կշարունակի համատեղ զորավարժությունները Հայաստանի հետ եւ դրանք կավարտի ինչպես պլանավորված է։ Ըստ Պենտագոնի՝ ամերիկացի զինվորներին, որոնք մասնակցում են դրանց, որեւէ բան չի սպառնում, տեղեկացրել են ռազմական գերատեսչությունում։
«Մեր համատեղ զորավարժությունները Հայաստանի հետ իրականացրել են իրենց նպատակները մարտավարական մակարդակում նոր հարաբերությունների կառուցման եւ խաղաղարար գործողությունների համատեղելիության բարձրացման գծով, դրանք կավարտվեն վաղը, ինչպես եւ ծրագրված է»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են ամերիկյան ռազմական գերատեսչությունում։
Պենտագոնը նշել է, որ վտանգ չի տեսնում զորավարժություններին մասնակցող իր զորակազմի համար։