
Ադրբեջանի գրոհները, որոնք Ստեփանակերտում եւ շփման գծի երկայնքով հանգեցրել են զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ահավոր են։ Այս մասին X-ի իր աքաունթում գրել է ամերիկացի կոնգրեսական Դոն Բեյերը։
«Ադրբեջանի սրացող հռետորաբանությունը եւ Լաչինի միջանցքի ադրբեջանական շրջափակումն այդ հումանիտար ճգնաժամը դարձնում են էլ ավելի ծանր։ ԱՄՆ-ն պետք է մասնակցի բոլոր մակարդակներում, որպեսզի վերջ դնի ռազմական գործողություններին»,- նշել է նա։