News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային աջակցությունը «ներդրում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ յուրաքանչյուր երկրի ապագայում, որը գնահատում է ՄԱԿ հիմնական կանոնները ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին, որոնք հավասարապես կիրառելի են բոլոր՝ մեծ, թե փոքր, ազգերի համար», տեղեկացրել է CNN-ը։

«Մենք վճռականորեն աջակցում ենք Ուկրաինային դիվանագիտական կարգավորման ջանքերում, ինչը կապահովի արդար եւ ամուր խաղաղություն։ Միայն Ռուսաստանը, միայն Ռուսաստանն է կրում այս պատերազմի պատասխանատվությունը։ Միայն Ռուսաստանն ունի այդ պատերազմին անհապաղ վերջ դնելու ուժ։ Եվ միայն Ռուսաստանն է կանգնած խաղաղության ճանապարհին։ Որովհետեւ խաղաղության համար Ռուսաստանի գինը Ուկրաինայի կապիտուլյացիան է, Ուկրաինայի տարածքը եւ Ուկրաինայի երեխաները»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Մոսկվան «հավատում է, որ աշխարհը կհոգնի եւ թույլ կտա իրեն դաժան վարվել Ուկրաինայի հետ՝ առանց հետեւանքների»։

Բայդենը ենթադրել է, որ Միավորված Ազգերի Կազմակերպության ոչ մի անդամ պետություն իրեն անվտանգ չի զգա, եթե Ուկրաինային թույլ տրվի «բաժանված լինել»։

«Մենք պետք է դիմակայենք այդ անթաքույց ագրեսիային այսօր եւ զսպենք այլ պոտենցիալ ագրեսորներին վաղը։ Ահա թե ինչու Միացյալ Նահանգները կշարունակի մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ ամբողջ աշխարհում աջակցել Ուկրաինայի քաջ ժողովրդին, երբ նա պաշտպանում է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իր ազատությունը»,- ավելացրել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ