
Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանում, Ռուսաստանում և Թուրքիայում 7 մարդու և չորս ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ իշխանությունների, կապված են Իրանի անօդաչու թռչող սարքերի ծրագրի հետ, հայտնում է Associated Press-ը։
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի խաղաղ բնակիչներին ռմբակոծելու համար։
Երեքշաբթի օրը ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից պատժամիջոցների ենթարկված ընկերությունները ներառում են. իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության մի ընկերություն, որի հանդեպ նախկինում պատժամիջոցներ էրժին կիրառվել 2008 թվականին, իսկ այժմ այն զբաղվում է որպես Shahin Co., դրա ղեկավարները, ռուսական պահեստամասեր արտադրողների խումբը և երկու թուրք փոխանակողները՝ Մեհմեդ Թոքդեմիրը և Ալաադդին Այքութը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ գործողությունը հիմնված է մի շարք պատժամիջոցների վրա, գերատեսչությունը դրանք սահմանել էր անցած տարվա մարտին 39 ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են ենթադրյալ ստվերային բանկային համակարգի հետ, որն էլ օգնել է թաքցնել պատժամիջոցների ենթարկված իրանական ընկերությունների և նրանց օտարերկրյա գնորդների միջև ֆինանսական գործունեությունը, մասնավորապես՝ կապված Իրանում արտադրվող նավթամթերքների հետ: