
NEWS.am-ի տեղեկություններով՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը կապ է հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնի հետ՝ խնդրելով հրատապ միջոցներ ձեռնարկել Արցախում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։
Ակնկալվում է, որ առաջիկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա անձամբ Էմանուել Մակրոնը, իսկ Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում ԱՄՆ-ն հասցեական դիրքորոշում կհայտնի՝ ընդhուպ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնել:
Ֆրանսիան խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողության մեկնարկը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ։ Ֆրանսիան կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր հարձակումը և հարգել միջազգային իրավունքի նորմերը։