News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Եկել եմ ասեմ, որ նախ ինձ համար անձնապես բոլոր այն մարդիկ, որոնք նման իրավիճակներում, փաստացի հրապարակային հեղաշրջման կոչեր են անում, առնվազն ազդեցության գործակալներ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր ՀՀ իրավապահ համակարգին հորդորում և պահանջում եմ՝ ցուցաբերել զգոնություն և սթափություն, լինել խիստ, վճռական և հետևողական:

Հստակ օգտագործել բոլոր իրավական հիմքերը, որոնք ՀՀ օրենսդրությամբ ձեզ տրամադրված են, օրինակ՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 183.5 Հոդվածը, հստակ պատասխանատվություն է նախատեսում Զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստ կրելու համար:

Հստակ ուսումնասիրել ՀՀ-ում գտնվող երկքաղաքացիներին, որոնք զբաղվում են հրապարակային գործունեությամբ և այդ ընթացքում հակապետական կոչեր և գործունեություն են ծավալում՝ անկախ նրանից նրանց ազգանունը «յան»-ով է ավարտվում, թե՝ ոչ: Այդ ուսումնասիրության հիման վրա նախաձեռնել սույն անձանց ՀՀ քաղաքացիությունից զրկելու և ՀՀ-ից արտաքսելու գործընթաց:

Եթե սույն գործընթացը նախաձեռնելու պատշաճ իրավական հիմքեր չգտնվեն, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր պատրաստ եմ հրատապ կարգով հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։

Եթե պարզվի, որ վերոնշյալ մարդկանց չեք կարող հայտնաբերել, պատրաստ եմ հրապարակային անուն առ անուն բարձրաձայնել նրանց անունները։

Շնորհակալության ուշադրության համար

հարգանքով՝

ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Վիլեն Գաբրիելյան

նույն ինքը նավակ Ճոճողը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ