News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ Անի Կարապետյան անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից իր էջում գրառումներ են կատարվել, որոնք առերևույթ պարունակում են բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Այս մասին  հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես՝ հիշյալ անձն իր էջում գրել է. «Պետք է վերցնել կառավարության շենքը և ևս մի քանի պետական նշանակություն ունեցող շենքեր, որից հետո իմանալ, սատկած Նիկոլը որտեղ է գնալ սատկացնել նրան…»։

Մեկ այլ գրառման մեջ գրված է. «Առավոտյան Երևանի գլխավոր փողոցները հարկավոր է կաթվածահար անել: Գիշերը պահեստավորեք մեքենաների անիվներ և դրանք վաղը կրակի տվեք կենտրոնական փողոցներում…»։

Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացվում է նախաքննություն։ Վարույթի շրջանակներում կայացվել է որոշում՝ Անի Կարապետյանին ձերբակալելու վերաբերյալ, ձեռնարկվում են միջոցներ՝ նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը սահել է ձորը և շրջվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել. նրան հոսպիտալացրել են
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ