News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Մենք ողջ գիշեր անցկացրել ենք Հանրապետության հրապարակում, հետեւել ենք նաեւ իրադարձություններին Արցախում, մեր անձնական կապերով, լրահոսով. Վիճակը շատ-շատ ծանր է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

«Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը, մեր պետականության ճակատագիրը: Մենք ունենք միայն մեկ հնարավորություն այս պահին լուծելու հայաստանի ու Արցախի խնդիրները. Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց պաշտոնապես ձեռքերը լվացել եւ հրաժարվել է Արցախից: Նա արցախահայությանը հանձնել է թշնամուն, այն, ինչ հիմա տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետեւանքն է: Միակ տարբերակը, որ մենք կարողանանք պաշտպանել Արցախը եւ կարողանանք տեր կանգնել ՀՀ-ին, Հայաստանում իշխանափոխության իրականացնումն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, նոր կառավարության ձեւավորումն է, որը կկարողանա կազմակերպել Արցախի պաշտպանությունը եւ տեր կանգնել Հայաստանին»,-ասաց Թեւանյանը:

«Պետք է ոտքի կանգնենք` անկախ մեր ունեցած ցանկացած տարաձայնությունից։ Պետք է համազգային գործադուլ և դասադուլ իրականացնել Երևանում և մարզերում։ Գործադուլը չի վերաբերում միայն առաջնային նշանակություն ունեցող ոլորտներին` դեղատներ, հիվանդանոցներ, հացի գործարաններ»,– ընդգծեց Թևանյանը։

Նա կոչ արեց բոլորին հավաքվել Հանրապետության հրապարակում եւ պարտադրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. «Նախնական որոշել ենք երեկոյան ժամը 7-ին մեծ հանրահավաք նշանակել Հանրապետության հրապարակում, մինչ այդ կիրականացնենք կազմակերպչական աշխատանքներ: Ժամը 7-ին բոլոր կուսակցությունները պետք է ներկա լինեն, մենք միասնաբար կարող ենք հասնել փոփոխությունների: Պետք է ստեղծվի կառավարման կամիտե կամ օպերատիվ շտաբ»,-ասաց Թեւանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն շարունակում է 2024 թվականի բյուջեի քննարկումները. ԱԺ-ում է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)
Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի...
Փաշինյանը Գրիգոր Մինասյանին երկու շաբաթով ուղարկում է արձակուրդ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով...
«Իրավունք». «Ծախվեցի՛ր, արա». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»
Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու սկսել Թեւանյանի վրա, բառի բուն...
«Հրապարակ». Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին
Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով...
«Հրապարակ». Ո՞րն է հաջորդը
Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ...
«Հրապարակ». Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին
Թաղապետ Մխիթարյանը երեկ սկզբում չորով փորձեց հերքել խրախճանքի մասին լուրը, սակայն որոշեց...
Ամենաշատ