News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Արցախի իշխանություններն ընդունել են ռուս խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ 

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտուց ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի և սպառազինության դուրսբերման շուրջ՝ դրանք արագ ուտիլիզացնելու նպատակով։

Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի Սահմանադրության շրջանակում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման  վերաբերյալ՝ համաձայն ձեռք բերված համաձայնության՝ կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ»,– ասվում է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջնական պայմանավորվածության հնարավոր չեղավ հասնել հենց Հայաստանի անզիջողականության պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ցավոք, պաշտոնական Երևանը կրկին գործում է Արևմուտքի թելադրանքով` բաց թողնելով ոչ միայն իր հարևանների հետ տրանսպորտային կապերի հաստատման հնարավորությունը...
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ