News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը:

Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:

ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք հարցերի:

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ փաստահավաք աշխատանքի արդյունքները կներկայացվեն միջազգային դերակատարներին. ՄԻՊ-ը՝ Բուիքսին
Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախագահին ներկայացրել է...
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները...
Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան
Այն, ինչ արվում է, դրանք ականներ են հայկական պետականության տակ. մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե հայրենիք…
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ