News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը, մեր մերձավոր երկիրը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Մենք նաեւ շարունակում ենք շփումները Ադրբեջանի հետ, նա նույնպես շատ կարեւոր մեր գործընկերն է։ Մենք շարունակում ենք մեր շփումները նաեւ Ղարաբաղի հայերի հետ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերը, որը հայտարարել էր, որ ՌԴ խաղաղապահներն իբր չեն կատարում իրենց պարտականությունները։

Պեսկովն ընդգծել է, որ չնայած մեղադրանքներին՝ Մոսկվան շարունակում է շփումները Բաքվի եւ Երեւանի հետ։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ներկայում դե յուրե խոսքը Ադրբեջանի գործողությունների մասին է իր տարածքում, ուստի ՌԴ-ն չի ընդունում մեղադրանքներն իր հասցեին։ «Հայկական կողմը Ղարաբաղը ճանաչել է ադրբեջանական տարածքի անքակտելի մաս։ Ներկայում այդ ամենը էապես փոխել է մի շարք դրույթներ, եւ մենք չենք ընդունում այդ մեղադրանքները մեր հասցեին, մանավանդ  որ [կա] հայկական կողմի որոշումը Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Դե յուրե այժմ խոսքը Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին է իր տարածքում»,- ավելացրել է նա՝ հայտարարելով, որ տարածաշրջանում ստեղծված ճգնաժամում Մոսկվան նաեւ հենվում է եռակողմ պայմանավորվածությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես հո շպիոն չեմ, որ անվտանգության հետ շփվեմ. ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել. Սամվել Բաբայան
Ինձ ոչ մեկը չի պատվիրակել բանակցելու Ադրբեջանի հետ...
Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան
Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է…
Փաշինյանը մերժել է Արցախի հարցով հատուկ ծրագրերի վարչություն ստեղծելու իմ առաջարկը. Չգիտեմ, թե ինչու. Սամվել Բաբայան
Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն,…
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան
Երբ թելադրում ես քո կանոնները, պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում...
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում...
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս...
Ամենաշատ