News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ավելի քան 3,1 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում։

«Ակտիվ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում Մարտակերտի, Մարտունու եւ Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ զորախմբի գտնվելու վայր է տեղափոխվել 3 154 մարդ, որից 1 428-ը՝ երեխա։

Բոլոր տարհանվածներն ապահովված են հանգստի վայրերով եւ տաք սննդով։

Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ