News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ևս 3 մասնակիցներ ձերբակալվել են՝ ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ