News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Այս ընթացքում՝ երեկ, այսօր, կարող եմ ասել, Հայաստանն անսպասելիորեն քաղաքական կոմպետենտություն դրսևորեց, և մենք դա գնահատում ենք։ Մենք դա տեսնում ենք որպես կարևոր գործոն, և կարծում եմ, որ երեկ և այսօր տեղի ունեցած իրադարձությունները դրական ազդեցություն կունենան նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ դիմելով ժողովրդին։

«Ուզում եմ հուսալ, որ մեր ձեռնարկած քայլերը և հակաահաբեկչական միջոցառումների արդյունքները մեզ թույլ կտան վերջապես վերացնել Հայաստանի կողմից պարտադրված խաղաղ բանակցությունների խոչընդոտը։  Սա Հարավային Կովկասում նոր իրականություն և երկարաժամկետ խաղաղություն կստեղծի։ Մենք պետք է այնպես անենք, որ մյուս կողմը ռեւանշիստական գաղափարներով չապրի, և նրանք պետք է այնպես անեն, որ մենք իրենց հողի վրա աչք չունենանք։ Մենք ճանաչում ենք նրանց տարածքային ամբողջականությունը և հայտարարել ենք դա, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Մենք առաջարկում ենք, որ Հարավային Կովկասի երկրների ապագան հիմնված լինի խաղաղության, հանգստության և զարգացման վրա։ Այս տարածաշրջանը դարեր շարունակ եղել է վեճերի, պատերազմների ու արյունալի բախումների վայր։

Բավական է արդեն ։ Մենք պահանջում ենք սա, և ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ Հայաստանի երեկվա եւ այսօրվա դիրքորոշումը հույս է ներշնչում, որ այդ օրը հեռու չէ. Ադրբեջանն ու Հայաստանը կլուծեն իրենց միջև ծագած հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր։

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է նաև ասեմ, որ նրանք, ովքեր մեզ արհամարհում են, մեր հողի վրա աչք ունեն եւ մեր հաջողությունները չեն մարսում, երբեք չպետք է մոռանան, որ երկաթե բռունցքը տեղում է»,- ասել է Ալիևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ վայրահաչել է Ֆրանսիայի հասցեին
Այխան Հաջիզադեն «խստորեն դատապարտել է» և կատեգորիկ անհամաձայնություն հայտնել...
Ամենաշատ