
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը քննարկել է ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցության ամրապնդման հարցը, այդ թվում՝ խաղաղապահության ոլորտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դիտարկվել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային խնդիրների լայն շրջանակ։ Ընդգծվել է ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ երկրների գործողությունների համակարգումը համաշխարհային կազմակերպության օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև փոխգործակցության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը, այդ թվում՝ խաղաղապահության ոլորտում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի արդյունքներով հրապարակված հաղորդագրությունում։
Նախարարությունում նշել են, որ զրույցի ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները «քննարկել են նաև նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանի նախապատրաստման ընթացքը»։