
Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան ավիաչվերթների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն թռիչքների արգելքը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ISNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։
«Երբ տեղեկություններ եղան [Լեռնային Ղարաբաղում] ռազմական գործողությունների բռնկման մասին, մենք թռիչքների արգելք մտցրինք։ Այսօր հայտնի է դարձել հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքներ թույլ են տվել իրականացնել»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մոհամմադի-Բախշը հայտնել էր, որ երեքշաբթի գործակալությունը NOTAM է ուղարկել թռիչքային անձնակազմին, որն արգելում է թռիչքները Իրանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։