News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ըստ երեւույթին, դուր է գալիս խայտառակել պետդեպարտամենտը, գրել է Մայքլ Ռուբինը 19fortyfive պորտալի իր հոդվածում։

«Ալիեւը, հրադադարի արդեն զրոյացված համաձայնագրից ընդամենը մի քանի օր հետո հեռուստատեսության ուղիղ եթերում քննադատել է Էնդրյու Շոֆերին՝ այդ ժամանակ Ղարաբաղի հարցով ԱՄՆ ներկայացուցչին։ Նշելով, որ ինքը չի հրավիրել ԱՄՆ եւ Ֆրանսիայի ներկայացուցիչներին, Ալիեւը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, կլսի, եթե նրանք ինչ-որ արժեքավոր բան ասեն։ Բայց Ալիեւը դիվանագետներին լսելու ցանկություն չուներ։ «Ադրբեջանը լուծել է 30 տարի տեւած հակամարտությունը։ Եվ ես կարող եմ համաձայնել [Ռուսաստանի] նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի հետ, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է... Ադրբեջանն ինքն է լուծել այն։ Եվ հաղթելով Հայաստանին մարտի դաշտում՝ մենք ագրեսորին ստիպեցինք ընդունել իր պարտությունը, ստորագրել հռչակագիր, որը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի կապիտուլյացիայի ակտ»։

Անցած երեք տարիների ընթացքում նա միայն կրկնապատկել է իր արհամարհանքը ամերիկյան դիվանագիտության հանդեպ։ Անցած շաբաթ ելույթ ունենալով Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի առջեւ՝ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Կիմը հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի ոչ մի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ»։ Ալիեւը այս խոսքերը բլեֆ է անվանել, իսկ Կիմը, որը Թուրքիայում ԱՄՆ հաջորդ դեսպանը դառնալու հույս ունի, ցույց է տվել, որ իր հայտարարությունը դատարկ է ու ոչ անկեղծ։

Սա ամերիկյան դիվանագիտության համար լավագույն տարբերակը չէ։ Եվ Կիմը  միակը չէ։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջին օրերին կրկնում էր, որ «չի կարող լինել ռազմական լուծում» կամ «ուժի կիրառումը վեճերը լուծելու համար անընդունելի է»։ Պարապ նստելը, մինչեւ որ Ալիեւը ռազմական ուժի օգնությամբ լուծում պարտադրի, որը կհանգեցնի տարածաշրջանի հնագույն քրիստոնյա համայնքներից մեկի զանգվածային փախուստին կամ վտարմանը, ոչ միայն ամրապնդում է պատկերացումն այն մասին, որ Բլինքենը ամենաթույլ պետքարտուղարն է Ֆրենկ Քելոգի ժամանակներից։ Վտանգն այն է, որ ոչ միայն Ալիեւը, այլեւ մյուս բռնապետերը եւս այդ անգործությունը կընկալեն որպես կանաչ լույս։ Ի վերջո, պայքարը Հայաստանի համար, գուցե, դեռ ավարտված չէ, մանավանդ հաշվի առնելով այն, որ Ալիեւը զավթել է Հայաստանի մի մասը եւ հայտարարում է, որ անգամ մայրաքաղաք Երեւանն է ադրբեջանական քաղաք։

Ուրեմն, ինչպե՞ս պետք է արձագանքի Միացյալ Նահանգները։

Նախ՝ Ադրբեջանի ռազմական զավթումը չպետք է չեղարկի մարդու իրավունքների լուրջ խախտումների, ռազմագերիների կտտանքների եւ մահապատիժների շարունակվող հետաքննությունը, որոնք տեղի են ունեցել 2020թ. պատերազմի հետեւանքով։ Լավագույն ռեսուրսը Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի պահեստարանում է, հավաքված Ջորջթաունի համալսարանի գիտնականներ Դեւիդ Ֆիլիպսի եւ նրա տաղանդավոր թիմի կողմից։

Երկրորդ՝ կգնահատի՞ արդյոք Կոնգրեսը, թե որքանով են օրենքի 907 լրացումից բացառումները ազատության աջակցման մասին նպաստել Ադրբեջանի ռազմական գործողություններին։ Արդյո՞ք ինչ-որ դիվանագետներ Թրամփի կամ Բայդենի վարչակազմից ներգրավված են Կոնգրեսի առջեւ պատասխանատվությունում՝ ԱՄՆ օրենսդրության աղաղակող խախտումների համար։

Երրորդ՝ ի՞նչ է անելու Միացյալ Նահանգները, որպեսզի ապահովի մշակութային ժառանգության պահպանումը։ Չնայած Լյուկ Քոֆին Հուդզոնի ինստիտուտից ասում է, որ «այս հակամարտությունում կրոնական չափում չկա», այդ հայտարարությունն ակնհայտ սուտ է։ Մի կողմ թողնենք «Ալ Քաիդայի» հետ կապված վարձկաններին՝ սկսած 2020 թվականից։ Գոյություն ունի Ալիեւի վարչակարգի երկար պատմությունն այն մասին, որ քանդվում են քրիստոնեական հուշարձանները, ձգտում են ջնջել հայկական ժառանգությունը։ Վերցնենք, թեկուզ Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը։ Ցանկացած գիտնական կամ վերլուծաբան, որը ներողություն կխնդրի Ադրբեջանի դիրքորոշման համար, պետք է բացատրի, թե ինչն է դրդում նման ավերման, եւ արդյոք իրենք կարող են որեւէ ճշմարտանման արդարացում նշել։

Նույնը վերաբերում է հայկական եկեղեցիներին եւ վանքերին։ Պարզ փաստերն այսպիսին են. քչերն են հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ Ալիեւն արդեն շատ տարիներ օտարերկրյա ԶԼՄ-ներին եւ դիտորդներին թույլ չի տալիս գալ այստեղ։ Պինոկիոյի քիթը շատ երկար է, որպեսզի անտեսվի հանրույթի շարունակվող ոչնչացումը։ Կա պատճառ, թե ինչու են ադրբեջանական զենքի տակ ապրող այդքան շատ մարդիկ զգուշանում իրենց կյանքի համար։

Չորրորդ՝ պետդեպարտամենտը պետք է անհապաղ Ստեփանակերտ ուղարկի մի քանի դիվանագետներ Բաքվում ԱՄՆ դեսպանատնից՝ հետեւելու իրավիճակին։ Գազանությունները տեղի են ունենում մթության մեջ։ Եթե Ադրբեջանը թաքցնելու բան չունի, ապա չի խանգարի դիվանագետներին այցելել պաշարված քրիստոնյա բնակչությանը Ադրբեջանի կողմից վերահսկվող հողերում։

Վերջապես հինգերորդ՝ ադրբեջանցի պաշտոնական անձինք հայտարարում են, որ արցախահայերին թույլ կտան լինել հավասար քաղաքացիներ՝ ադրբեջանական օրենսդրությանը համապատասխան։ Մի կողմ թողնենք այն փաստը, որ նրանք արդեն տարածաշրջանի հայերի շատ սերունդների մեղադրում են կեցության ապացույցների բացակայության մեջ։ Կոնգրեսը պետք է պահանջի պետդեպարտամենտից հրապարակել Ադրբեջանի սահմանադրության եւ Ադրբեջանի դատական համակարգի անկախության գնահատականը։ Արդյո՞ք պետդեպարտամենտը համարում է, որ Ալիեւների ընտանիքը ենթարկվում է ադրբեջանական օրենսդրությանը, թե՞ նրանից բարձր է կանգնած։ Արդյո՞ք Բլինքենը կարծում է, որ ադրբեջանցիներն, օրինակ, պատասխանատվության կենթարկեն նրանց, ովքեր գլխատում կամ հաշմում էին գերիներին։

Ազատությունը եւ հավատն այսօր տառապում են, բայց ադրբեջանական տրիումֆը պարտադիր չէ, որ վերջին գլուխը լինի։ Ռազմական, այլ ոչ թե «կոնսենսուսային» լուծման պարտադրման դարձերեսն այն է, որ միակողմանիության սլաքը թեքվել է երկու կողմում էլ։ Ալիեւը հավերժ չի ապրելու, եւ անգամ ամենահավակնոտ ընտանեկան գերդաստանները վերջ են ունենում։ Մինչդեռ չափազանց կարեւոր է, որպեսզի պետդեպարտամենտը դադարեցնի գործեր վարել Ադրբեջանի հետ սովորական ռեժիմով եւ աշխատի արտաժամ, որպեսզի օգնի աշխարհում հնագույն  քրիստոնեական համայնքներից մեկին, որին այժմ, ցավոք, սպառնում է Վաշինգտոնի անտարբերությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ փաստահավաք աշխատանքի արդյունքները կներկայացվեն միջազգային դերակատարներին. ՄԻՊ-ը՝ Բուիքսին
Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախագահին ներկայացրել է...
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները...
Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան
Այն, ինչ արվում է, դրանք ականներ են հայկական պետականության տակ. մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե հայրենիք…
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ