
Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 20–ին բողոքի ակցիա իրականացնող անձանցից 30–ը բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Հանրապետության հրապարակից բերվել է 30 անձ, որոնցից 28-ը` ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում։ Նախաձեռնված տարբեր քրեական վարույթները փոխանցվել են ՔԿ–ին: 2-ի մասով արձանագրությունը կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով»,–ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 19–ին ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից 16–ը բերման էին ենթարկվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։фф