Ստեփանակերտի հարակից տարածքներում, նախնական տվյալներով հրաձգային զինատեսակների ( հավանաբար ПК) կրակոցների ձայներ են լսվում։ Ըստ ունեցած տվյալների, սկսվել են կրակոցները 11:37: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը:
Մի քանի րոպեից նա նոր գրառում է արել. «Ստեփանակերտի հարակից տարածքում 11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել»։
Քիչ առաջ Դավիթ Թորոսյանը նոր գրառում արեց այն մասին, որ լսված հրաձգային կրակոցները եղել են Քրքրջանի ուղղությունից։
«Այս պահին ունեցած տվյալներով, լսված հրաձգային կրակոցները եղել են Քրքրջանի(Կրկժանի) ուղղությունից։ Այս պահին կրկին կապի խնդիր ունենք, նոր լուրի դեպքում կտեղեկացնեմ։ 10 րոպե առաջ, վերջին զրույցի ընթացքում, այդ պահին կրակոցների ձայներ չկային արդեն մոտ 5 րոպե»։