News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Թաիլանդի նոր վարչապեըը խոստացել է սահմանափակել կանեփի օգտագործումը բժշկական նպատակներով այն բանից հետո, երբ ամբողջ երկրում բացվել են հազարավոր խանութներ, որոնք վաճառում են այդ խոտը մեկ տարի առաջ կանեփի օգտագործումն ապաքրեականացնելուց հետո։

Կառավարությունը կձգտի «ուղղել» իր քաղաքականությունը եւ զսպել դեղատներում կանեփի անզուսպ վաճառքը վեց ամսվա ընթացքում, ասել է վարչապետ Սրետա Տավիսինը Bloomberg Television-ի հարցազրույցում։

Չնայած Սրետան ասել է, որ իր գլխավորած կոալիցիայում համաձայնություն կա կանեփի սահմանափակման հարցում, առայժմ պարզ չէ, թե ինչպես է արվելու դա։

Սրետայի Pheu Thai կուսակցությունը թմրանյութերի դեմ կոշտ պայքարի քաղաքականություն է վարում մայիսյան ընտրություններից առաջ եւ խոստացել է չեղարկել կանեփի ապաքրեականացման քաղաքականությունը։

Թաիլանդը համարվում է թմրանյութերի անօրինական շրջանառության հիմնական երկրներից մեկը Մեկոնգ գետի երկայնքով, իրավապահ մարմիները հաճախ դրա վրա աչք են փակում։

«Թմրանյութերի խնդիրը վերջին ժամանակներս լայնորեն տարածվել է, հատկապես Թաիլանդի հյուսիսարեւելյան եւ հյուսիսային ամսերում»,- ասել է Սրետան։ «Եվ մենք պետք է դրան մի նոր խնդիր չավելացնենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ