News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ժամանել է Արցախի պատվիրակությունը, որի կազմում են ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Մելքումյանը եւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը։  

Ադրբեջանական կողմից Եվլախում Արցախի պատվիրակության հետ բանակցությունները վարում է պատգամավոր Ռամին Մամեդովը։

Ավելի վաղ Արցախի իշխանություններն ընդունել էին ռուս խաղաղապահների առաջարկը հրադադարի մասին։ 2023թ. սեպտեմբերի 20-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն մարտական գործողությունների լիակատար դադարեցման մասին։

Համաձայնագրի շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների եւ զինծառայողների դուրսբերման եւ Արցախի Պաշտպանության բանակի ցրման ու լիակատար զինաթափման, Լեռնային Ղարաբաղի տարածքից ծանր տեխնիկայի եւ սպառազինությունների դուրսբերման  մասին՝ հետագա ուտիլիզացման նպատակով։

Հարցերը, որոնք դրել է ադրբեջանական կողմը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման մասին՝ Ադրբեջանի սահմանադրության շրջանակում, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ քննարկվելու են տեղի հայ բնակչության եւ Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իխանությունների ներկայացուցիչների միջեւ։ Քննարկումը տեղի է ունենում Եվլախ քաղաքում 2023թ. սեպտեմբերի 21-ին եւ շարունակվելու է հաջորդ հանդիպումներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ